Նաումբուրգի տաճար
Նաումբուրգի տաճար գերմ.՝ Naumburger Dom | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | լյութերական տաճար |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Նաումբուրգ[1] |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Naumburg-Zeitz? |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | heritage monument in Saxony-Anhalt? և Համաշխարհային ժառանգություն[2] |
Նվիրված | Պետրոս առաքյալ |
Անվանված | Պետրոս առաքյալ |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 11-րդ դար |
22,5 մետր | |
Երկարություն | 95 մետր |
Լայնություն | 22,5 մետր |
Շինանյութ | սպիտակ քար |
Naumburg Cathedral Վիքիպահեստում | |
naumburger-dom.de |
Նաումբուրգի Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տաճար (գերմ.՝ Naumburger Dom), Նաումբուրգի եպիսկոպոսության նախկին մայր տաճարը (լուծարվել է 1562 թվականին), տեղակայված է Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում՝ Սաքսոնիա-Անհալթ նահանգի հարավում։ 2018 թվականին ընդգրկվել է Մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում։
Ճարտարապետական տեսանկյունից Նաումբուրգի տաճարը ռոմանականից դեպի գոթական անցումային ոճի կառույց է։ Ունի անսովոր նախագիծ․ այն եռանավ բազիլիկ է երկու տրանսեպտով, երկու խորաններով (արևմտյան և արևելյան), երկու դասերով և չորս աշտարակներով։ Տաճարի արևելյան հատվածը կառուցվել է XIII դարում։ Արևմտյան հատվածի կառուցումն ավարտվել է մեկ հարյուրամյակ հետո։ Նաումբուրգի տաճարը հայտնի է նախ և առաջ այսպես կոչված նաումբուրգյան քանդակագործների խմբի աշխատանքներով (գլխավոր վարպետի անունը մնում է անհայտ)։ Նաումբուրգյան վարպետների խումբը շարունակել է Բամբերգի վարպետների ձեռքբերումները, բայց հին ռոմանական քանդակին տվել է նոր, ավելի ազատ գծեր։ Այդ խմբի աշխատանքների թվին են դասվում քանդակային անսամբլներ Մայնցում, Նաումբուրգում և Մայսենում[3].
Առավել հետաքրքիր է տաճարի արևմտյան դասը, որը հին գոթական ճարտարապետության և քանդակագործության համադրության վառ օրինակ է։ Գոթական քանդակագործության գլուխգործոցներից են դասի երկրորդ հարկում կիսաշրջանաձև դասավորված տաճարի կառուցման տասներկու պատվիրատուների քանդակները, որոնց մեջ առանձնանում են Մարկգրաֆ Էկկեհարդ II–ի և նրա կնոջ՝ Ուտա ֆոն Բալլենշտեդտի արձանները (1250-1260-ական թվականներ), որոնք ունեն հոգեբանական դիմանկարի յուրահատուկ հատկանիշներ։ Նշանակալի են արևմտյան լետների քանդակները Նոր Կտակարանի թեմայով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://whc.unesco.org/pg.cfm?cid=31&id_site=1470
- ↑ Ювалова Е. П. Немецкая скульптура 1200—1270. — М.: Искусство, 1983. — С. 133
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. В. Губарева, А. Ю. Низовский 100 великих храмов мира. — М.: Вече, 2000. — 512 с. — (100 великих). — ISBN 5-7838-0506-8
- Wassermann К., Нege F., Naumburg. Stadt und Dom, Dresd., 1952
- «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.: Советская энциклопедия, 1986
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաումբուրգի տաճար» հոդվածին։ |